ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը ստորագրել է որոշում, համաձայն որի, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, 2008 թ. մարտի 4-ին, ժամը 14-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով.
ԱԺ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի մասին: